Դուք արկածային ճանապարհորդության և արշավների սիրահա՞ր եք։ Եթե ցանկանում եք բացահայտել նոր, հետաքրքրիր և արտասովոր վայեր, ապա մեր կողմից առաջարկվող արշավները և ճանաչողական էքսկուրսիաները հենց Ձեզ համար են։ Հայաստանը լեռնային երկիր է՝ հարուստ խիտ անտառներով, գողտրիկ անկյուններով և խորունկ կիրճերով։ Այն ուղղակի դրախտավայր է արշավային զբոսաշրջությունը նախընտրողների համար։ Մեր կողմից առաջարկվող արկածային արշավ-էքսկուրսիաների ընթացքում մենք Ձեզ կուղղորդենք դեպի հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բարձունքներ՝ Արագած, Աժդահակ և այլն։ Առաջարկում ենք մեկօրյա էքսկուրսիաներ արհեստավարժ էքսկուրսավարի ուղեկցությամբ՝ համատեղելով դրանք մշակութային, գաստրոնոմիական կամ գինու տուրերի հետ։ Գնելով այս արշավ-էքսկուրսիաները Դուք կբացահայտեք հայկական բնության առեղծվածը և կայցելեք հայկական լեռներում թաքնված հեքիաթային բացառիկ պատմական վայրեր։

0 Shares

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում