Ըստ ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ կանոնադրության՝ ընկերությունը պարտավորվում է պաշտպանել հաճախորդի անձնական տվյալների գաղտնիությունը և իրավունք չունի տրամադրելու տվյալ տեղեկատվությունը 3-րդ կողմին՝ բացառությամբ դատարանի, իրավապահ մարմինների պահանջի կամ օրենքով նախատեսված այլ դեպքերի: Տվյալների պաշտպանությունը իրականացվում է ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության համաձայն, ըստ որի Ձեր անձնական տվյալները մշակելու համար կպահանջվի Ձեր համաձայնությունը: Ընկերության կողմից մշակված Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Ընկերության կողմից հավաքագրված անձնական տվյալների մշակման և օգտագործման ուղղությամբ կատարվող գործողությունները և դրանց վերաբերյալ Ընկերության ստանձնած պարտավորությունները:

Ընկերությունը ներդրել է համապատասխան տեխնիկական միջոցներ, ինչպիսիք են՝ անվտանգության առաջնակարգ տեխնոլոգիաներն ու ընթացակարգերը՝ համակարգը չլիազորված մուտքից և տվյալները փոփոխությունից, կորստից/ հոսքերը պաշտպանելու համար։

Հավաքագրված տեղեկատվությունը և դրա օգտագործումը

Մենք հավաքագրում ենք տեղեկատվությունը մեր կողմից առաջարկվող ապրանքների և/կամ ծառայությունների գնման, ամրագրման և առաքման գործընթացը կատարելու համար: Անձնական տվյալների հավաքագրման նպատակը նաև վերլուծություններն են՝ մարքեթինգային հետազոտությունների իրականացման շրջանակներում: Գնումը չեղարկելու դեպքում տվյալներն օգտագործվում են գումարը վերադարձնելու համար: Ձեր տվյալները կարող են նաև օգտագործվել <<Ջան Արմենիա տուրսի>> ծառայությունները, գովազդային արշավները և այլ գործառույթներ իրագործելու նպատակով: Ընկերությունը էլ փոստի հասցեները օգտագործում է նաև կայքում կամ ծրագրում տեղի ունեցած փոփոխությունների մասին Ձեզ տեղեկացնելու նպատակով:

‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ն իր հաճախորդներից կարող է հավաքագրել հետևյալ տեղեկատվությունը՝

էլեկտրոնային փոստ(եր)ի հասցե, հաճախորդի անուն և ազգանուն, հեռախոսահամար(ներ), ծննդյան ամսաթիվ, երկիր, առաքման հասցե և այլ առաքման համար անհրաժեշտ տեղեկատվություն (եթե հաճախորդը ցանկանում է, որ իր ապրանքն առաքեն Երևանի տարածքում),
Դուք ցանկացած ժամանակ կարող եք կապ հաստատել մեզ հետ` հետևյալ էլ. փոստով (info@janarmenia.com)` ՀՀ համապատասխան օրենսդրությամբ հաստատված ձեր իրավունքները գործադրելու, ընկերության կողմից Ձեր անձնական տվյալների մշակման և Ձեզ հետաքրքրող այլ հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: