[email protected]    (+374) 44 60-40-80
    0

 

Հրապարակային պայմանագիր


      Նշված պայմանները և դրույթները հանդիսանում են «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «մենք», «մեզ» և «մեր») կողմից մատուցվող ծառայությունների հիմքը: Խնդրում ենք կարդալ ուշադիր, քանի որ սույն փաստաթղթով են սահմանվում Ձեր բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Ընդունելով Ձեր ծառայությունների մասին տեղեկատվությունը` մենք ենթադրում ենք, որ Դուք արդեն կարդացել եք և համաձայն եք բոլոր պայմաններին ու դրույթներին: Տվյալ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ կոմերցիոն գործընկերը (այսուհետ՝ «դուք», «ձեզ» և «ձեր») լրացնում է կազմակերպության տվյալները գրանցման ձևաչափում, ավելացնում իր կողմից առաջարկվող ծառայությունների մասին տեղեկատվությունը, գները և հասանելիությունը:

? Հիմնական հասկացություններ v

Կոորդինատոր – «Գլոբալ կոլիբրին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը ներկայացնում է ինտերնետ ամրագրումների (internet bookings) միասնական հարթակ, որտեղից հաճախորդները կարող են տեղեկություն ստանալ զբոսաշրջային և հարակից ոլորտների ծառայությունների և դրանցում ներգրավված անձանց վերաբերյալ (զբոսավար, խոհարար, վարորդ և այլն), կատարել առցանց ամբողջական կամ զեղչի կտրոնի գնումներ: Կոորդինատորի գործընկերները կարող են ներկայացնել իրենց ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տարբեր ձևաչափերով` տրամադրված գործիքակազմի միջոցով: Տեղեկատվական գործընկեր – Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում և ներկայացնում իր ծառայությունը՝ առանց վաճառք իրականացնելու։ Կոմերցիոն գործընկեր - Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում, ներկայացնում և վաճառում է իր ծառայությունը՝ ամբողջական, զեղչի կտրոնի վաճառքի և աճուրդի միջոցով։ Հաճախորդ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով, օգտվելով բանկային քարտից կամ էլեկտրոնային վճարման այլ համակարգերից և լրացնելով պատվերի ձևաչափը, օգտագործում է հարթակը՝ առաջարկվող զբոսաշրջային ծառայություններն ամբողջական, զեղչի կտրոնի կամ աճուրդի միջոցով գնելու համար: Միասնական զբոսաշրջային հարթակ (այսուհետ՝ հարթակ) – Կայքէջ, որը հասանելի է www.bidfortrip.com հասցեով և հավաքագրում է զբոսաշրջության կամ հարակից ոլորտների ծառայությունների մասին տեղեկատվություն։ Հաճախորդները կայքէջից կարող են․ կատարել ծառայությունների առցանց գնումներ, գնել կտրոն՝ զեղչերից օգտվելու համար, մասնակցել աճուրդների՝ առաջարկելով իրենց նախընտրած խելամիտ գինը։ Իսկ կոմերցիոն գործընկերոջը հարթակը հնարավորություն է տալիս տարածել զբոսաշրջային ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը, բարձրացնել ապրանքանիշի ճանաչողությունը և իրականացնել վաճառք։ Զեղչի կտրոն – Հաճախորդին կոմերցիոն գործընկերոջ կողմից հարթակում ներկայացված ծառայությունից զեղչով օգտվելու հնարավորություն։ QR կոդ – Հարթակում նախընտրած ծառայության ամբողջական կամ զեղչի կտրոնի գնման հաստատումից հետո հաճախորդի էլ. հասցեին ուղարկված կոդավորված պատկեր: Գեներացված անհատական/չկրկնվող QR կոդը հաճախորդի տոմսն է՝ գնված ծառայությունը ստանալու համար: Կոմերցիոն գործընկերը, սկանավորելով հաճախորդի կողմից տրամադրված (էլեկտրոնային կամ տպված) QR կոդը, ապահովում է ծառայությունների մատուցումը և/կամ մուտքը: Ծառայության ամբողջական գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքների միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:​ Զեղչի կտրոնի գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության զեղչի կտրոնի արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքների միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:​ Զեղչի կտրոնի վավերականության ժամկետ – Ժամանակահատված, որի ընթացքում հաճախորդը կարող է օգտագործել իր կողմից գնված զեղչի կտրոնը: Աճուրդ - Առցանց աճուրդ, որի ժամանակ հաճախորդն առաջարկում է իր նախընտրած խելամիտ գինը և գնում այդ ծառայությունն աննախադեպ էժան գնով: Աճուրդի ժամանակահատված – Հաճախորդի կողմից կոմերցիոն գործընկերոջը ծառայության աճուրդային արժեքի առաջարկի ժամանակահատված: BID – Աճուրդի ժամանակահատվածում հաճախորդի կողմից ներկայացված գնային առաջարկ: Աճուրդի հաղթող – Կոմերցիոն գործընկերոջ կողմից ծառայության արժեքի նախընտրելի, հաղթող գնային առաջարկ կամ գնային առաջարկներ կատարող հաճախորդ/հաճախորդներ: Աճուրդով ծառայության գնման հաստատում - Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո առաջարկած և հաղթած աճուրդային արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքների միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:​ Պայմանագրի կողմեր – Կոորդինատոր, հաճախորդ:

? Պայմանագրի առարկան v

Նշում կատարելով համապատասխան վայրում՝ կոմերցիոն գործընկերը համաձայնում է սույն պայմանագրով սահմանված դրույթների և պայմանների հետ։ Կոմերցիոն գործընկերը Կոորդինատորի հարթակում է տեղադրում իր կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը և տալիս համաձայնությունը ծառայությունը գովազդելու, դրա մասին տեղեկատվությունը տարածելու, առցանց և/կամ ամրագրման վաուչերի, աճուրդի միջոցով վաճառելու համար (ըստ նախապես ձեռքբերված համաձայնության)։ Կոմերցիոն գործընկերը ներկայացնում և երաշխավորում է, որ ունի համապատասխան ծառայությունը լիարժեք և ամբողջությամբ մատուցելու հնարավորություն, օրինական կերպով լիազորված է գործելու և հանդես գալու կազմակերպության/ կազմակերպությունների կամ անհատների անունից, տրամադրված տեղեկատվությունը հավաստի է, առաջարկվող ծառայության արժեքը հարթակում նվազագույնն է և/ կամ չի գերազանցում այլ հարթակներում կամ հենց կազմակերպությունում ներկայացված արժեքին։

? Փոխհաշվարկի կարգը v

Հաճախորդը Կոորդինատորի կայքէջից ծառայությունների գնում կարող է կատարել առցանց ամբողջական, մասնակի (ամրագրման վաուչեր), և աճուրդի տեսքով: Կողմերը դրամական փոխանցումներ կատարում են միայն հաճախորդի կողմից առցանց ամբողջական գնման և աճուրդի ժամանակ։ Ամրագրման վաուչերի միջոցով գնված ծառայության դեպքում ծառայության արժեքի մնացած մասը հաճախորդը վճարում է կոմերցիոն գործընկերոջը՝ կանխիկ կամ քարտային վճարման միջոցով: Դրամական փոխանցումների կատարման ժամանակ կոորդինատորը կոմերցիոն գործընկերոջ կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին, էլեկտրոնային դրամապանակին փոխանցում է ծրագրով նախատեսված (նախորդ ամսվա ընթացքում փաստացի ծառայությունների մատուցման) գումարի չափը՝ հաշվի առնելով կողմերի միջև կնքված գործակալական պայմանագրով նախատեսված միջնորդավճարը։ Կոորդինատորը կոմերցիոն գործընկերոջն է փոխանցում համապատասխան դրամական միջոցներ (եթե այն կոորդինատորի կողմից սահմանված նվազագույն գումարից ավելի է)՝ յուրաքանչյուր ամսվա համար վաճառված և մատուցված ծառայությունների քանակին համապատասխան ամսական առցանց հաշվետվության և հաշիվ-ապրանքագրի հիման վրա, որը նաև տվյալ ամսվա մատուցած ծառայությունների ընդունման-հանձնման ակտն է համարվում: Դրամական միջոցները փոխանցվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Անկանխիկ եղանակով փոխանցումը կատարվում է կոմերցիոն գործընկերոջ հաշվեհամարին յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում: Դեռևս ունե՞ք հարցեր․ կապ հաստատեք մեզ հետ հեռախոսազանգի (+374 44 60-40-80, whatsapp և viber) կամ էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։

? Գնման և չեղարկման քաղաքականություն v

Հարթակում ներկայացված ծառայությունների գնման և չեղարկման քաղաքականությունը սահմանվում է բացառապես կոմերցիոն գործընկերոջ կողմից։ Մշակված քաղաքականությունը տեղադրվում է ծառայության էջում։

? Ծառայությունների մատուցման կարգը v

Հաճախորդը, ծառայության մատուցման օրը, ներկայանում է կոմերցիոն գործընկերոջ գրասենյակ՝ ներկայացնելով գնման անդորրագիրը և QR կոդը էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով։ Կոմերցիոն գործընկերը, ամբողջական գնման դեպքում, ստուգում է տվյալները և մատուցում ծառայությունը։ Իսկ վաուչերի գնման դեպքում՝ գանձում ծառայության վճարի մնացած մասը և մատուցում գնված ծառայությունը։ 

? Ծառայությունների գնման չեղարկում հաճախորդի կողմից v

Ցանկացած ծառայության չեղարկում կամ փոփոխություն իրականացվում է հաճախորդի կողմից ուղարկված էլ. նամակի միջոցով, որտեղ պետք է նշվեն չեղարկման պատճառները կամ փոփոխությունները: Չեղարկման կամ փոփոխության գործընթացը համարվում է կատարված միայն այս փաստաթղթում սահմանված պայմաններին համապատասխան և Կոորդինատորի կողմից պատասխան նամակ ստանալու դեպքում, որտեղ գրված կլինի չեղարկման կամ փոփոխությունների հաստատման մասին: Աճուրդների միջոցով գնված ծառայությունները և ամրագրման վաուչերները չեղարկման ենթակա չեն։ Կոմերցիոն գործընկերը պարտավորվում է իր կողմից մուտքագրված ծառայության էջում՝ նախատեսված տեղում և մշակված ձևաչափով, մուտքագրել իր կողմից ընդունելի չեղարկման քաղաքականությունը: Նշված տեղեկատվության փոփոխությունը կատարվում է բացառապես Կոորդինատորի կողմից՝ պաշտոնական էլ. հասցեին ուղարկված նամակի հիման վրա, 24 ժամվա ընթացքում: Փոփոխությունները կատարելուն պես Կոորդինատորը տեղյակ է պահում Կոմերցիոն գործընկերոջը՝ պաշտոնական էլ հասցեին ուղարկելով նամակ: Այդ պահից գործում է նոր մշակված քաղաքականությունը, ինչը չի տարածվում արդեն գնված կամ ամրագրված ծառայությունների վրա:

? Ծառայությունների գնման չեղարկում գործընկերոջ կողմից v

Եղանակային անբարենպաստ, ճանապարհային խնդրահարույց կամ այլ ֆորսմաժորային, արտակարգ իրավիճակների դեպքում Կոմերցիոն գործընկերն իրավասու է փոխել կամ չեղարկել մատուցվող ծառայությունները՝ տրամադրելով համարժեք ծառայություն կամ փոխհատուցում՝ ըստ հաճախորդի ցանկության: Նման դեպքերում Կոորդինատորը հնարավորինս կարճ ժամկետում ապահովում է փոփոխությունների վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրումը: Եթե չեղարկումը կատարվում է Կոմերցիոն գործընկերոջ կողմից, ապա փոխհատուցման և հարթակի վարկանիշի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է կոմերցիոն գործընկերոջ վրա՝ հետագայում նշված դրամական վնասները, այդ թվում՝ նաև բանկային փոխանցումների հետ կապված Կոորդինատորի կորուստները փոխհատուցելու պայմանով: Այս հանգամանքը պարբերաբար կրկնվելու դեպքում Կոմերցիոն գործընկերոջ կարգավիճակը վերանայվում է:

? Ամրագրման տեսակի ընտրություն v

Կոմերցիոն գործընկերը յուրաքանչյուր ծառայության համար պետք է ընտրի ամրագրման տեսակը՝ հաստատումով կամ ակնթարթային։ Ամրագրման տեսակը կոմերցիոն գործընկերը կարող է փոխել կառավարման վահանակից։ Մինչ այդ պահը կատարված գնումների վրա ամրագրման նոր տեսակը չի տարածվում։

? Ամրագրման կարգավիճակներ v

Կոմերցիոն գործընկերն ինքն է փոփոխում բոլոր ամրագրումների կարգավիճակները։ Միայն ավարտված կարգավիճակ ունեցող ծառայություններն են ենթակա վճարման։

? Ծառայության փոփոխություն v

Կոմերցիոն գործընկերը կարող է կատարել բովանդակային և գնային փոփոխություն ցանկացած ժամանակ՝ օգտագործելով իր կառավարման վահանակը։ Մինչ այդ ձեռք բերված ծառայությունների վրա այդ փոփոխությունները չեն տարածվում։

? Անձնական տվյալների գաղտնիություն v

Կոորդինատորն իրականացնում է տեխնիկական միջոցառումներ՝ Ձեր տվյալները չարտոնված մուտքից կամ ոչնչացումից պաշտպանելու համար: Տվյալների պաշտպանությունն իրականացվում է Տվյալների պաշտպանության մասին գործող ՀՀ օրենսդրության համաձայն (‹‹Գաղտնիության մասին օրենք››): Տեղեկատվության տեղադրումից հետո Կոմերցիոն գործընկերը Կոորդինատորին իրավունք է տալիս, ելնելով մարքեթինգային նկատառումներից, օգտագործել տեղեկատվությունը վերլուծություններ կատարելու և ապրանքանիշի ճանաչելիությունը բարձրացնելու համար՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, որոնողական համակարգերը և թվային գովազդի այլ ռեսուրսները։ Ձեր կողմից մուտքագրված տեղեկությունները Ձեր իսկ համաձայնությամբ կարող են մշակվել, լրամշակվել կամ փոփոխվել:

? Սույն պայմանագրի չեղարկումը v

Կոորդինատորի և Կոմերցիոն գործընկերոջ միջև կնքված պայմանագրի չեղարկման դեպքում Կոմերցիոն գործընկերոջ կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը հեռացվում է հարթակից, իսկ մինչ այդ կատարված գնումները համարվում են վավեր: Կոմերցիոն գործընկերոջ գործունեության դադարեցման դեպքում, Կոմերցիոն գործընկերը տեղեկացնում է Կոորդինատորին առնվազն 10 (տաս) օր առաջ, մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը հեռացվում է հարթակից, իսկ մինչ այդ կատարված գնումները փոխհատուցվում կամ փոխարինվում են այլ ծառայություններով՝ ըստ հաճախորդի և Կոորդինատորի միջև ձեռք բերված փոխհամաձայնության։

? Եզրափակիչ դրույթներ v

Այս փաստաթուղթը Կոմերցիոն գործընկերոջ և Կոորդինատորի միջև կնքված պայմանագիր է, որը սահմանում է օգտագործման պայմանները: Խնդիրներ առաջանալու դեպքում որպես հիմք է ծառայելու կայքում առկա սույն պայմանագիրը: Պայմանագրում բացակայող դեպքերի, դրույթների պարագայում Կոմերցիոն գործընկերոջ և Կոորդինատորի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Խնդիրներ առաջանալու դեպքում Կոմերցիոն գործընկերն ու Կոորդինատորը կփորձեն դրանք լուծել բանակցությունների միջոցով, հակառակ դեպքում՝ դրանք լուծում կստանան ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ դատական կարգով: Դատարանի կողմից այս պայմանագրի որևէ կետի անվավեր ճանաչվելը չի հանգեցնում պայմանագրում նշված այլ կետերի անվավերությանը: Կոորդինատորն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցման գործընթացն անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ): Անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ), առանց Կոմերցիոն գործընկերոջը տեղյակ պահելու, հնարավոր է նաև կայքէջի աշխատանքների դադարեցում:​ Կոմերցիոն գործընկերոջ և Կոորդինատորի միջև կնքված գործակալական պայմանագիրը կարգավորում է ֆինանսական և այլ պարտավորություններ։ Սույն հրապարակային պայմանագրի շրջանակներում կարող են կնքվել լրացուցիչ համաձայնագրեր և հավելվածներ, որոնցով կկարգավորվեն փոխադարձ լրացուցիչ պարտավորություններ։ Օգտվելով ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի ծառայություններից՝ Դուք համաձայնվում եք վերը նշված պայմաններին:


Դեռևս ունե՞ք հարցեր

We'd love to hear from you

Send us a message and we'll respond as soon as possible

We'd love to hear from you

Jan Armenia Tours & Travel

 

 

 

 

 

Tell. (+374) 44 60-40-80, 96 16-60-60

Email. [email protected]

2 Abovyan Str., Yerevan, RA

Location

Messages {{unread_count}}
Chat with: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}