[email protected]    (+374) 44 60-40-80
    0

Տեր-Ղազարյանների միկրոարվեստ

 

Ի՞նչ կարող եք տեսնել Տեր-Ղազարյանների միկրոարվեստ թանգարանում

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»՝ միկրոաշխատանքների առաջին թանգարանը Հայաստանում։ Հիմնական ցուցադրությունն ընդգրկում է պապ և թոռ Էդուարդ Տեր-Ղազարյանների միկրոաշխատանքները՝ հատուկ դրանց համար նախագծված պատվանդանների վրա՝ ներկառուցված լուսավորությամբ: Ցուցանմուշները պատկերում են նաև ավագ Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծած շարժերից մի քանիսը, նրա հեղինակած և պատրաստած ինքնատիպ երաժշտական գործիքների մի մասը, իսկ տեսաֆիլմը պատկերացում է տալիս վերջինիս բազմակողմ և ֆենոմենալ հանճարի մասին։ Թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 2009 թվականին, այն ժամանակից, երբ պապ Էդուարդ Տեր-Ղազարյանն այս յուրօրինակ արվեստի գաղտնիքներն էր փոխանցում իր ավագ անվանակից թոռանը՝ այն պատգամով, որ վերջինս պահպանի դրանք, զարգացնի միկրոքանդակագործությունը և իր հերթին փոխանցի ապագա սերունդներին։ «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը գործում է 2018թ. նոյեմբերի 1-ից, երբ վերջապես հնարավոր եղավ մեկտեղել աշխարհի շատ երկրներների հանդիսատեսներին զարմացրած և հիացրած Վարպետի յուրօրինակ գործերի մի մասը, նրա բազմակողմ տաղանդը ներկայացնող ցուցանմուշները, ինչպես նաև՝ արդեն հաջորդ սերնդի միկրոքանդակագործությունը՝ ի դեմս նրա ժառանգ և ժառանգորդ թոռան աշխատանքների։

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Աբովյան փ. 8, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 12 50-55-15

  Աշխատանքային օրեր

Երկուշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.eduardterghazaryan.com

Ցանկանու՞մ եք զեղչի կտրոն
Այցելե՛ք թանգարան ավելի մատչելի գնով
Messages {{unread_count}}
Chat with: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}