[email protected]    (+374) 44 60-40-80
    0

 

Հրապարակային պայմանագիր


      Նշված պայմանները և դրույթները հանդիսանում են «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «մենք», «մեզ» և «մեր») կողմից մատուցվող ծառայությունների հիմքը: Խնդրում ենք կարդալ ուշադիր, քանի որ սույն փաստաթղթով են սահմանվում Ձեր բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Ընդունելով Ձեր ծառայությունների մասին տեղեկատվությունը` մենք ենթադրում ենք, որ Դուք արդեն կարդացել եք և համաձայն եք բոլոր պայմաններին ու դրույթներին: Տվյալ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ կոմերցիոն գործընկերը (այսուհետ՝ «դուք», «ձեզ» և «ձեր») լրացնում է կազմակերպության տվյալները գրանցման ձևաչափում, ավելացնում իր կողմից առաջարկվող ծառայությունների մասին տեղեկատվությունը, գները և հասանելիությունը:

Հիմնական հասկացություններ

Կոորդինատոր – «Գլոբալ Կոլիբրին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը ներկայացնում է ինտերնետ ամրագրումների (internet bookings) միասնական հարթակ, որտեղից հաճախորդները կարող են տեղեկություն ստանալ զբոսաշրջային և հարակից ոլորտների ծառայությունների և դրանցում ներգրավված անձանց վերաբերյալ (զբոսավար, խոհարար, վարորդ և այլն), կատարել առցանց ամբողջական կամ վաուչերի գնումներ: Կոորդինատորի գործընկերները կարող են ներկայացնել իրենց ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տարբեր ձևաչափերով` տրամադրված գործիքակազմի միջոցով:
Տեղեկատվական գործընկեր – Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում և ներկայացնում իր ծառայությունը՝ առանց վաճառք իրականացնելու։
Կոմերցիոն գործընկեր - Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում, ներկայացնում և վաճառում է իր ծառայությունն ամբողջական, վաուչերի վաճառքի և աճուրդի միջոցով։
Հաճախորդ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով, օգտվելով բանկային քարտից կամ էլեկտրոնային վճարման այլ համակարգերից և լրացնելով պատվերի ձևաչափը, օգտագործում է հարթակը՝ գնելու առաջարկվող զբոսաշրջային ծառայություններն ամբողջական, վաուչերի կամ աճուրդի միջոցով:
Միասնական զբոսաշրջային հարթակ (այսուհետ՝ հարթակ) – Կայքէջ, որը հասանելի է www.bidfortrip.com հասցեով և հավաքագրում է զբոսաշրջության կամ հարակից ոլորտների ծառայությունների մասին տեղեկատվություն։ Հաճախորդները կայքէջից կարող են․ կատարել ծառայությունների առցանց ամբողջական կամ վաուչերի գնումներ, մասնակցել աճուրդների՝ առաջարկելով իրենց նախընտրած խելամիտ գինը։ Իսկ կոմերցիոն գործընկերոջը հարթակը հնարավորություն է տալիս տարածել զբոսաշրջային ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը, բարձրացնել ապրանքանիշի ճանաչողությունը և իրականացնել վաճառք։
Վաուչեր – Հաճախորդին կոմերցիոն գործընկերոջ կողմից հարթակում ներկայացված ծառայությունը ամրագրելու և/կամ զեղչով օգտվելու հնարավորություն։
QR կոդ – Հարթակում նախընտրած ծառայության ամբողջական կամ վաուչերի գնման հաստատումից հետո հաճախորդի էլ. հասցեին ուղարկված կոդավորված պատկեր: Գեներացված անհատական/չկրկնվող QR կոդը հաճախորդի տոմսն է՝ գնված ծառայությունը ստանալու համար: Կոմերցիոն գործընկերը, սկանավորելով հաճախորդի կողմից տրամադրված (էլեկտրոնային կամ տպված) QR կոդը, ապահովում է ծառայությունների մատուցումը և/կամ մուտքը:
Ծառայության ամբողջական գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:​
Ամրագրման վաուչերի (վաուչերի) գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության վաուչերի արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:​
Վաուչերի վավերականության ժամկետ – Ժամանակահատված, որի ընթացքում հաճախորդը կարող է օգտագործել իր կողմից գնված վաուչերը:
Աճուրդ - Առցանց աճուրդ, որի ժամանակ հաճախորդն առաջարկում է իր նախընտրած խելամիտ գինը և գնում այդ ծառայությունն աննախադեպ էժան գնով:
Աճուրդի ժամանակահատված – Հաճախորդի կողմից կոմերցիոն գործընկերոջը ծառայության աճուրդային արժեքի առաջարկի ժամանակահատված:
BID – Աճուրդի ժամանակահատվածում հաճախորդի կողմից ներկայացված գնային առաջարկ:
Աճուրդի հաղթող – Կոմերցիոն գործընկերոջ կողմից ծառայության արժեքի նախընտրելի, հաղթող գնային առաջարկ կամ գնային առաջարկներ կատարող հաճախորդ/հաճախորդներ:
Աճուրդով ծառայության գնման հաստատում - Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո առաջարկած և հաղթած աճուրդային արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:​
Պայմանագրի կողմեր – Կոորդինատոր, կոմերցիոն գործընկեր:
 

Պայմանագրի առարկան

Նշում կատարելով համապատասխան վայրում՝ կոմերցիոն գործընկերը համաձայնում է սույն պայմանագրով սահմանված դրույթների և պայմանների հետ։ Կոմերցիոն գործընկերը Կոորդինատորի հարթակում տեղադրում է իր կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը և տալիս համաձայնությունը ծառայությունը գովազդելու, դրա մասին տեղեկատվությունը տարածելու, առցանց և/կամ ամրագրման վաուչերի, աճուրդի միջոցով վաճառելու համար (ըստ նախապես ձեռք բերված համաձայնության)։ Կոմերցիոն գործընկերը ներկայացնում և երաշխավորում է, որ ունի համապատասխան ծառայությունը լիարժեք և ամբողջությամբ մատուցելու հնարավորություն, օրինական կերպով լիազորված է գործելու և հանդես գալու կազմակերպության/ կազմակերպությունների կամ անհատների անունից, տրամադրված տեղեկատվությունը հավաստի է, առաջարկվող ծառայության արժեքը հարթակում նվազագույնն է և/ կամ չի գերազանցում այլ հարթակներում կամ հենց կազմակերպությունում ներկայացված արժեքին։
 

Փոխհաշվարկի կարգը

Հաճախորդը Կոորդինատորի կայքէջից ծառայությունների գնում կարող է կատարել առցանց ամբողջական, մասնակի (ամրագրման վաուչեր) և աճուրդի տեսքով: Կողմերը դրամական փոխանցումներ կատարում են միայն հաճախորդի կողմից առցանց ամբողջական գնման և աճուրդի ժամանակ։ Ամրագրման վաուչերի միջոցով գնված ծառայության դեպքում ծառայության արժեքի մնացած մասը հաճախորդը վճարում է կոմերցիոն գործընկերոջը՝ կանխիկ կամ քարտային վճարման միջոցով: Դրամական փոխանցումներ կատարելիս կոորդինատորը կոմերցիոն գործընկերոջ կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին, էլեկտրոնային դրամապանակին փոխանցում է ծրագրով նախատեսված (նախորդ ամսվա ընթացքում փաստացի ծառայությունների մատուցման) գումարի չափը՝ հաշվի առնելով կողմերի միջև կնքված գործակալական պայմանագրով նախատեսված միջնորդավճարը։ Կոորդինատորը կոմերցիոն գործընկերոջն է փոխանցում համապատասխան դրամական միջոցներ (եթե այն կոորդինատորի կողմից սահմանված նվազագույն գումարից ավելի է)՝ յուրաքանչյուր ամսվա համար վաճառված և մատուցված ծառայությունների քանակին համապատասխան ամսական առցանց հաշվետվության և հաշիվ-ապրանքագրի հիման վրա, որը նաև տվյալ ամսվա մատուցած ծառայությունների ընդունման-հանձնման ակտն է: Դրամական միջոցները փոխանցվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Անկանխիկ եղանակով փոխանցումը կատարվում է կոմերցիոն գործընկերոջ հաշվեհամարին յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Գնման և չեղարկման քաղաքականություն

Հարթակում ներկայացված ծառայությունների գնման և չեղարկման քաղաքականությունը սահմանվում է բացառապես կոմերցիոն գործընկերոջ կողմից։ Մշակված քաղաքականությունը տեղադրվում է ծառայության էջում։
 
Ծառայությունների մատուցման կարգը 
Հաճախորդը ծառայության մատուցման օրը ներկայանում է կոմերցիոն գործընկերոջ գրասենյակ՝ իր հետ ունենալով գնման անդորրագիրը և QR կոդն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով։ Կոմերցիոն գործընկերը, ամբողջական գնման դեպքում, ստուգում է տվյալները և մատուցում ծառայությունը։ Իսկ վաուչերի գնման դեպքում՝ գանձում ծառայության վճարի մնացած մասը և մատուցում գնված ծառայությունը։ 
 

Ծառայությունների գնման չեղարկում հաճախորդի կողմից 

Ցանկացած ծառայության չեղարկում իրականացվում է հաճախորդի համար նախատեսված կառավարման վահանակից՝ սեղմելով «Չեղարկում» կոճակը: Ծառայության փոփոխության գործընթացն իրականացվում է նամակ ուղարկելով Կոորդինատորի պաշտոնական էլ. հասցեին նամակի ուղարկման միջոցով: Չեղարկման ժամանակ ֆիքսվում է օրը, ժամը և կոմերցիոն գործընկերոջը, ինչպես նաև գնորդին ուղարկվում է էլ. ծանուցում: Աճուրդների միջոցով գնված ծառայությունները և ամրագրման վաուչերները չեղարկման ենթակա չեն։ Վաուչերի գնման ժամանակ հաճախորդի կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է հարթակին։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց զգուշացնելու չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ: Կոմերցիոն գործընկերը պարտավորվում է իր կողմից մուտքագրված ծառայության էջում՝ նախատեսված տեղում և մշակված ձևաչափով, մուտքագրել իր կողմից ընդունելի չեղարկման քաղաքականությունը: Նշված տեղեկատվության փոփոխությունը կատարվում է բացառապես Կոորդինատորի կողմից պաշտոնական էլ. հասցեին ուղարկված նամակի հիման վրա, 24 ժամվա ընթացքում: Փոփոխությունները կատարելուն պես Կոորդինատորը տեղյակ է պահում Կոմերցիոն գործընկերոջը՝ պաշտոնական էլ․ հասցեին ուղարկելով նամակ: Այդ պահից գործում է նոր մշակված քաղաքականությունը, ինչը չի տարածվում արդեն գնված կամ ամրագրված ծառայությունների վրա: 
 

Ծառայությունների գնման չեղարկում գործընկերոջ կողմից 

Եղանակային անբարենպաստ, ճանապարհային խնդրահարույց կամ այլ ֆորսմաժորային, արտակարգ իրավիճակների դեպքում Կոմերցիոն գործընկերն իրավասու է փոխել կամ չեղարկել մատուցվող ծառայությունները՝ տրամադրելով համարժեք ծառայություն կամ փոխհատուցում՝ ըստ հաճախորդի ցանկության: Չեղարկումը կատարվում է կոմերցիոն գործընկերոջ համար նախատեսված կառավարման վահանակից՝ սեղմելով «Չեղարկում» կոճակը: Նման դեպքերում Կոորդինատորը հնարավորինս կարճ ժամկետում ապահովում է փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Եթե չեղարկումը կատարվում է Կոմերցիոն գործընկերոջ կողմից ոչ ֆորսմաժոռային իրավիճակներում, ապա փոխհատուցման և հարթակի վարկանիշի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է կոմերցիոն գործընկերոջ վրա՝ հետագայում նշված դրամական վնասները, այդ թվում՝ նաև բանկային փոխանցումների հետ կապված Կոորդինատորի կորուստները փոխհատուցելու պայմանով: Այս հանգամանքը պարբերաբար կրկնվելու դեպքում վերանայվում է Կոմերցիոն գործընկերոջ կարգավիճակը:
 

Ամրագրման տեսակի ընտրություն 

Կոմերցիոն գործընկերը յուրաքանչյուր ծառայության համար պետք է ընտրի ամրագրման տեսակը՝ հաստատումով կամ ակնթարթային։ Ամրագրման տեսակը կոմերցիոն գործընկերը կարող է փոխել կառավարման վահանակից։ Մինչ այդ պահը կատարված գնումների վրա ամրագրման նոր տեսակը չի տարածվում։
 

Ամրագրման կարգավիճակներ 

Կոմերցիոն գործընկերն ինքն է փոփոխում բոլոր ամրագրումների կարգավիճակները։ Միայն ավարտված կարգավիճակ ունեցող ծառայություններն են ենթակա վճարման։
 

Ծառայության փոփոխություն

Կոմերցիոն գործընկերը կարող է ցանկացած ժամանակ կատարել բովանդակային և գնային փոփոխություն՝ օգտագործելով իր կառավարման վահանակը։ Մինչ այդ ձեռք բերված ծառայությունների վրա այդ փոփոխությունները չեն տարածվում։
 

Անձնական տվյալների գաղտնիություն 

Կոորդինատորն իրականացնում է տեխնիկական միջոցառումներ՝ ձեր տվյալները չարտոնված մուտքից կամ ոչնչացումից պաշտպանելու համար: Տվյալների պաշտպանությունն իրականացվում է Տվյալների պաշտպանության մասին գործող ՀՀ օրենսդրության համաձայն (‹‹Գաղտնիության մասին օրենք››): Տեղեկատվության տեղադրումից հետո Կոմերցիոն գործընկերը Կոորդինատորին իրավունք է տալիս, ելնելով մարքեթինգային նկատառումներից, օգտագործել տեղեկատվությունը վերլուծություններ կատարելու և ապրանքանիշի ճանաչելիությունը բարձրացնելու համար՝ օգտվելով սոցիալական ցանցերից, որոնողական համակարգերից և թվային գովազդի այլ ռեսուրսներից։ Ձեր կողմից մուտքագրված տեղեկությունները ձեր իսկ համաձայնությամբ կարող են մշակվել, լրամշակվել կամ փոփոխվել:
 

Սույն պայմանագրի չեղարկումը 

Կոորդինատորի և Կոմերցիոն գործընկերոջ միջև կնքված պայմանագրի չեղարկման դեպքում Կոմերցիոն գործընկերոջ կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը հեռացվում է հարթակից, իսկ մինչ այդ կատարված գնումները համարվում են վավեր: Կոմերցիոն գործընկերոջ գործունեության դադարեցման դեպքում Կոմերցիոն գործընկերը տեղեկացնում է Կոորդինատորին առնվազն 10 (տաս) օր առաջ, մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը հեռացվում է հարթակից, իսկ մինչ այդ կատարված գնումները փոխհատուցվում կամ փոխարինվում են այլ ծառայություններով՝ ըստ հաճախորդի և Կոորդինատորի միջև ձեռք բերված փոխհամաձայնության։
 

Եզրափակիչ դրույթներ 

Այս փաստաթուղթը Կոմերցիոն գործընկերոջ և Կոորդինատորի միջև կնքված պայմանագիր է, որը սահմանում է օգտագործման պայմանները: Խնդիրներ առաջանալու դեպքում որպես հիմք է ծառայելու կայքում առկա սույն պայմանագիրը: Պայմանագրում բացակայող դեպքերի, դրույթների պարագայում Կոմերցիոն գործընկերոջ և Կոորդինատորի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Խնդիրներ առաջանալու դեպքում Կոմերցիոն գործընկերն ու Կոորդինատորը կփորձեն դրանք լուծել բանակցությունների միջոցով, հակառակ դեպքում՝ դրանք լուծում կստանան ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ դատական կարգով: Դատարանի կողմից այս պայմանագրի որևէ կետի անվավեր ճանաչվելը չի հանգեցնում պայմանագրում նշված այլ կետերի անվավերությանը: Կոորդինատորն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցման գործընթացն անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ): Անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ), առանց Կոմերցիոն գործընկերոջը տեղյակ պահելու, հնարավոր է նաև կայքէջի աշխատանքների դադարեցում:​ Կոմերցիոն գործընկերոջ և Կոորդինատորի միջև կնքված գործակալական պայմանագիրը կարգավորում է ֆինանսական և այլ պարտավորություններ։ Սույն հրապարակային պայմանագրի շրջանակներում կարող են կնքվել լրացուցիչ համաձայնագրեր և հավելվածներ, որոնցով կկարգավորվեն փոխադարձ լրացուցիչ պարտավորություններ։ Օգտվելով ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի ծառայություններից՝ դուք համաձայնվում եք վերը նշված պայմաններին:


Դեռևս ունե՞ք հարցեր

We'd love to hear from you

Send us a message and we'll respond as soon as possible

We'd love to hear from you

Jan Armenia Tours & Travel

 

 

 

 

 

Tell. (+374) 44 60-40-80, 96 16-60-60

Email. [email protected]

2 Abovyan Str., Yerevan, RA

Location

Messages {{unread_count}}
Chat with: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}