Հիմնական հասկացություններ
Կոորդինատոր – «Գլոբալ Կոլիբրին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը ներկայացնում է ինտերնետ ամրագրումների (internet bookings) միասնական հարթակ, որտեղից հաճախորդները կարող են տեղեկություն ստանալ զբոսաշրջային և հարակից ոլորտների ծառայությունների և դրանցում ներգրավված անձանց վերաբերյալ (զբոսավար, խոհարար, վարորդ և այլն), կատարել առցանց ամբողջական կամ վաուչերի գնումներ: Կոորդինատորի գործընկերները կարող են ներկայացնել իրենց ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տարբեր ձևաչափերով` տրամադրված գործիքակազմի միջոցով:
Տեղեկատվական գործընկեր – Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում և ներկայացնում իր ծառայությունը՝ առանց վաճառք իրականացնելու։
Կոմերցիոն գործընկեր - Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում, ներկայացնում և վաճառում է իր ծառայությունն ամբողջական, վաուչերի վաճառքի և աճուրդի միջոցով։
Հաճախորդ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով, օգտվելով բանկային քարտից կամ էլեկտրոնային վճարման այլ համակարգերից և լրացնելով պատվերի ձևաչափը, օգտագործում է հարթակը՝ գնելու առաջարկվող զբոսաշրջային ծառայություններն ամբողջական, վաուչերի կամ աճուրդի միջոցով:
Միասնական զբոսաշրջային հարթակ (այսուհետ՝ հարթակ) – Կայքէջ, որը հասանելի է
www.bidfortrip.com հասցեով և հավաքագրում է զբոսաշրջության կամ հարակից ոլորտների ծառայությունների մասին տեղեկատվություն։ Հաճախորդները կայքէջից կարող են․ կատարել ծառայությունների առցանց ամբողջական կամ վաուչերի գնումներ, մասնակցել աճուրդների՝ առաջարկելով իրենց նախընտրած խելամիտ գինը։ Իսկ կոմերցիոն գործընկերոջը հարթակը հնարավորություն է տալիս տարածել զբոսաշրջային ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը, բարձրացնել ապրանքանիշի ճանաչողությունը և իրականացնել վաճառք։
Վաուչեր – Հաճախորդին կոմերցիոն գործընկերոջ կողմից հարթակում ներկայացված ծառայությունը ամրագրելու և/կամ զեղչով օգտվելու հնարավորություն։
QR կոդ – Հարթակում նախընտրած ծառայության ամբողջական կամ վաուչերի գնման հաստատումից հետո հաճախորդի էլ. հասցեին ուղարկված կոդավորված պատկեր: Գեներացված անհատական/չկրկնվող QR կոդը հաճախորդի տոմսն է՝ գնված ծառայությունը ստանալու համար: Կոմերցիոն գործընկերը, սկանավորելով հաճախորդի կողմից տրամադրված (էլեկտրոնային կամ տպված) QR կոդը, ապահովում է ծառայությունների մատուցումը և/կամ մուտքը:
Ծառայության ամբողջական գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:
Ամրագրման վաուչերի (վաուչերի) գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության վաուչերի արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:
Վաուչերի վավերականության ժամկետ – Ժամանակահատված, որի ընթացքում հաճախորդը կարող է օգտագործել իր կողմից գնված վաուչերը:
Աճուրդ - Առցանց աճուրդ, որի ժամանակ հաճախորդն առաջարկում է իր նախընտրած խելամիտ գինը և գնում այդ ծառայությունն աննախադեպ էժան գնով:
Աճուրդի ժամանակահատված – Հաճախորդի կողմից կոմերցիոն գործընկերոջը ծառայության աճուրդային արժեքի առաջարկի ժամանակահատված:
BID – Աճուրդի ժամանակահատվածում հաճախորդի կողմից ներկայացված գնային առաջարկ:
Աճուրդի հաղթող – Կոմերցիոն գործընկերոջ կողմից ծառայության արժեքի նախընտրելի, հաղթող գնային առաջարկ կամ գնային առաջարկներ կատարող հաճախորդ/հաճախորդներ:
Աճուրդով ծառայության գնման հաստատում - Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո առաջարկած և հաղթած աճուրդային արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:
Պայմանագրի կողմեր – Կոորդինատոր, տեղեկատվական գործընկեր:
Հիմնական դրույթներ
Գրանցում որպես գործընկեր
Տեղեկատվական գործընկերոջ գրանցումը կատարվում է հետևյալ հղումով՝ կազմակերպության ներկայացուցչի կամ անհատի կողմից օգտագործելով էլ․ փոստը։ Ներկայացուցիչը պետք է համապատասխան ձևով լիազորված լինի գործելու և հանդես գալու կազմակերպության անունից և ընդունելու սույն դրույթները և պայմանները։ Առաջարկվող ցանկից պետք է ընտրել կազմակերպա-իրավական կարգավիճակը, համագործակցության ձևաչափը, գործունեության և լիազորությունների ոլորտը։ Ծառայության մուտքագրումը կատարվում է բացառապես գործընկերոջ կողմից։ Առաջարկվող ծառայությունների մուտքագրումից և կոորդինատորի կողմից ծառայության մասին տեղեկատվությունը ստուգելուց և հաստատելուց հետո այն կտեղադրվի հարթակում և հասանելի կլինի բոլոր այցելուներին՝ նկարների, տեսահոլովակների և տեքստային ձևաչափով։ Կոորդինատորն իրավասու է տեղեկատվական գործընկերոջ հարթակին միանալու հայտը և/կամ մուտքագրված տեղեկատվությունը քննարկելու, ստուգելու և հրապարակելու և/կամ չեղարկելու այն գործունեության ցանկացած պահին՝ այդ մասին տեղեկատվական գործընկերոջն առնվազն 1 օր առաջ տեղյակ պահելով: Կոորդինատորը պատասխանատվություն չի կրում ավանդական եղանակով հաճախորդի կողմից տեղեկատվական գործընկերոջ կողմից մատուցվող ծառայությունների ամրագրումների, չեղարկումների և հասանելիության վերաբերյալ։ Տեղեկատվության տեղադրումից հետո տեղեկատվական գործընկերը, ելնելով մարքեթինգային նկատառումներից, կոորդինատորին իրավունք է տալիս օգտագործել տեղեկատվությունը վերլուծություններ կատարելու և ապրանքանիշի ճանաչելիությունը բարձրացնելու համար՝ օգտվելով սոցիալական ցանցերից, որոնողական համակարգերից և թվային գովազդի այլ ռեսուրսներից։
Գործընկերության կարգավիճակի փոփոխում
Գործընկերը ցանկացած պահի կարող է փոխել իր համագործակցության ձևաչափը՝ տեղեկատվական գործընկերոջից դառնալով կոմերցիոն գործընկեր։ Փոփոխության համար կազմակերպության ներկայացուցիչը պետք է նամակ ուղարկի կոորդինատորի պաշտոնական էլ. hասցեին ([email protected])՝ նշելով կարգավիճակի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը:
Տեղեկատվական գործընկերոջ պարտականությունները
Գրանցվելով կայքէջում և ներկայացնելով ծառայությունները/ծառայությունը՝ տեղեկատվական գործընկերը հավաստում է մուտքագրված տվյալների իսկությունը և վավեր լինելը: Համատեղ ծառայությունների մատուցման դեպքում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունը կրում է մուտքագրում կատարող տեղեկատվական գործընկերը: