0

Կոնֆերանս սրահի վարձակալություն - Թեժ Լեռ հանգստյան գոտի

Դիլիջան - Վանաձոր մայրուղու 24-րդ կիլոմետր

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Հյուրերի առավելագույն քանակ

50

Նկարագրություն

Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է՝ Թեժ լեռը։ Լեռան անձեռակերտ գեղեցկությանը լրացնում է լանջին կառուցված համանուն հանգստյան տունը։ Շրջապատված փարթամ անտառներով և բուսական աշխարհով՝ «Թեժ լեռ»-ը ջերմորեն ընդունում է բոլորին: Վերանորոգված և դիզայներական ինքնատիպ լուծումներով ձևավորված հանգստյան տան բազմատեսակ ծառայությունները հնարավորություն են ընձեռնում կերտել անկրկնելի ժամանակ։ Մեզ մոտ դուք կարող եք վայելել խաղաղ հանգիստ անմիջապես բնության գրկում, համտեսել հայկական և արտասահմանյան խոհանոցի համեղ և առողջ ուտեստները։ Տարվա յուրաքանչյուր եղանակ այստեղ արտահայտվում է իր յուրահատկությամբ․ ուշ գարնանը կանաչախիտ սոճիների անտառն իր գիրկն է հրավիրում՝ հանգստի հետ մեկտեղելու առողջարար փոշոտումը։ Հանգստյան տան բարենպաստ դիրքի շնորհիվ՝ մեր հյուրերը կարող են այցելել Լոռվա և Տավուշի մարզերի պատմական հուշակոթողները։ Ընդամենը մի քանի կմ հեռավորություն անցնելով դուք կբացահայտեք շատ ավելին, քան պարզապես տեսարժան վայրեր։

Կոնֆերանս սրահի վարձակալություն դեպքում կունենաք՝

  • Հարմարավետ կոնֆերանս սրահ՝ սեղաններով և աթոռներով
  • Պրոյեկտոր
  • Սպասարկում՝ հավելավճարով

Մեզ մոտ կարող եք նաև կազմակերպել Ձեր հարմարավետ գիշերակացը:

 


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 7 օր առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում


Rental type

Խորհրդակցությունների սրահ Խորհրդակցությունների սրահ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ծառայության մատուցման ժամանակ թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար :
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 7 օր առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Ծառայության տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն:  Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է ծառայության մատուցման օրվանից առնվազն 7 օր առաջ: Դրանից հետո չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Տեղայնություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 40.000֏

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Առկա է սահմանափակ քանակությամբ

Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա
սկսած
40.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}