Սամսոնավանք

samsonavank

Գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 198 կմ – 2 ժ 40 ր
Հիմնադրումը՝ 12-րդ դար

Սամսոնավանքի հուշարձանախումբը գտնվում է Գետաշեն գյուղի մոտ, Խնձորուտ անտառապատ դաշտամասում: Ըստ ժողովրդական ավանդության՝ վանքը կառուցել է որմնադիր Սամսոնը: Մատենագրական աղբյուրներում այս հուշարձանախմբի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Ճարտարապետական ձևերով կարող է վերագրվել 12-13-րդ դարերին: Համալիրի շինությունները կառուցված են մոխրագույն ավազով, սրբատաշ քարերով, կրաշաղախով:
Գլխավոր կամ մեծ եկեղեցին համարյա կանգուն է, ներսի պատերի վրա պահպանվել են կրոնական բովանդակությամբ որմնանկարների մնացորդներ: Եկեղեցու մուտքն արևմուտքից է, արևելյան կողմում ունի ցածրիկ բեմ: Փոքր եկեղեցին ունի միանավ դահլիճի ձև, ծածկը թաղակապ է՝ կիսաշրջան աբսիդով: Հուշարձանախմբի կազմում են նաև մատուռը, գերեզմանատունն ու բնակատեղին: