Ընդհանուր տեղեկատվություն Հայաստանի մասին

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հարավային Կովկասում: Նրա ներկայիս տարածքը կազմում է 29800կմ2: Այն տեղակայված է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արևմուտքից` Թուրքիային, արևելքից` Ադրբեջանին: Այստեղ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ 4090մ բարձրությամբ, ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը աշխարհի հնագույն քաղաք Երևանն է, որը շուրջ 28 տարով հին է Հռոմից: 2018թվականին Երևանը մեծ շուքով ու բազմաթիվ միջոցառումներով նշեց հիմնադրման 2800-ամյակը: Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է: Հայ Առաքելական Եկեղեցին համարվում է հնագույն ազգային եկեղեցիներից ու քրիստոնեական համայնքներից մեկը: Հոգևոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:

Ինչ անել Երևանում 2019 թվականին

cascade complex

Եկեղեցիները Հայաստանում

Լավագույն ժամանցի վայրերը Երևանում

Yerevan-Tavern-Dolma

Անձնագրեր և վիզաներ Հայաստան այցելելու համար

passports-in-Armenia

Օգտակար արտահայտություններ հայերենով

Ընդհանուր տեղեկատվություն Հայաստանի մասին

haghartsin