Հայաստանում COVID-19 վիրուսի վերաբերյալ տեղեկատվություն

covid-19

Ուզում ենք տեղյակ պահել, որ COVID-19 վիրուսի վերջին բռնկման հետ կապված մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և փորձում ենք որքան հնարավոր է շատ օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող այցելուներին և զբոսաշրջիկներին:

#ՄնաՏանը,  #ՄնաԱռողջ,  #ՓրկիրԿյանքեր,  #ՃամփորդիրՎաղը

Խորհուրդ ենք տալիս նախքան ճանապարհորդություն կազմակերպելը, ստուգել Ձեր տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ կառավարության կայքէջը:

Ներկայումս էքսկուրսիաների մեծ մասը չեղարկված են, իսկ տեսարժան վայրերը՝ փակ: Ձեր ուղևորությունը պլանավորելուց առաջ խորհուրդ ենք տալիս ստուգել էքսկուրսիաների, տեսարժան վայրերի, հյուրանոցների և այլնի հասանելիությունը մեր երկրում:

Մենք գիտենք նաև, որ ձեր հետագա ճամփորդական պլանները կարող են փոխվել, այդ իսկ պատճառով արդեն գնված էքսկուրսիաների դեպքում կարող եք կարդալ մեր Հրապարակային պայմանագիրը և գտնել այնտեղ չեղարկման կարգը:

Որտե՞ղից կարող եմ տեղեկանալ վերջին նորություններին:

Խորհուրդ ենք տալիս հետևել ՀՀ կառավարության կայքէջին՝ իրավիճակի վերաբերյալ թարմ տեղեկությունների համար:

Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել բժշկական կամ շտապ օգնության ծառայության հետ:

ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջարկում է հատուկ առցանց ծառայություն հիվանդությունների, ինչպես նաև COVID-19-ի համար նախատեսված ռեսուրսների, ներառյալ` վաղ կանխարգելման և հայտնաբերման ախտանիշների մասին:
Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամար (տեղական համար)` 8003
Հատուկ հանձնաժողովի թեժ գիծ՝ 8141
Արտերկրում բնակվողների համար հատուկ հանձնաժողով՝ +374 11208141
Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն թեժ գիծ. +374 (0) 60 83 83 00 կամ +374 (0) 10-550-601 կամ +374 (0) 10-550-602
Հայաստանում COVID-19-ի վերաբերյալ վերջին տեղեկություններն ստանալու համար անցեք հղումով:

COVID-19 բջջային հավելված՝ հայ ծրագրավորողների կողմից

Մենք խորհուրդ ենք տալիս ներբեռնել COVID-19 բջջային հավելվածը Google Play կամ AppStore հարթակներից: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն՝ արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Հավելվածում կարող եք լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը: COVID-19 Armenia-ն աշխատում է Android ու iOS համակարգով հեռախոսներում և արդեն հասանելի է:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր հաճախորդների սպասարկման թիմը ներկայումս զբաղվում է մեծ ծավալի հարցումներով, ինչը կարող է ազդել պատասխանների ժամանակահատվածի վրա: